ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Շները հաչում են, քարավանը գնում է

Շները հաչում են, քարավանը գնում է
08.06.2024 | 11:22

Հարգելի հայրենակիցներ և ոչ հարգելի «ժող ջան»։

Սույն օբյեկտը և իրենց քռչախումբը աբիժնիկ են Ռուսաստանի ղեկավարությունից, որովհետև իրենց վերջին հույսը, թե Ռուսաստանում տեղի է ունենալու իշխանափոխություն, հօդս ցնդեց։

ՈՒրեմն, երբ 2024 թվականի գարնանը, նախագահական ընտրություններում վերընտրվեց Վլադիմիր Պուտինը, Անատոլի Չուբայսի սեփականատերերի հույսը մնացել էր Ռուսաստանում 2024-ի աշնանը ռազմական հեղաշրջում իրականացնել, որի առաքելությունը դրված էր ոմն գեներալի վրա։ Նա ներկայումս կալանավորված է և ընթանում է քննություն, բայց այլ հոդվածներով։ Եվ դրանց պետք է աջակցեին որոշ չուբայսաստրուկ մարզպետներ, սակայն՝ նախագահի երդմնակալությունից հետո, գեներալը կալանավորվեց, իր բոլոր բարձր պաշտոնյա համախոհները պաշտոնանկ արվեցին, իսկ համախոհ մարզպետներին ժամանակ է տրված՝ շատ սեղմ ժամկետում ինքնակամ տալ հրաժարականներ։ Բայց ի՞նչն է բուն պատճառը, որ ալյոնան աբիժնիկ է մնացել և անկանոն ու անարդյունավետ շարժումներ է անում, ես կասեի նաև՝ զռռում է։

Սրանք 2024 թվի ապրիլին, Լոնդոնից ձեռք են բերում պատմական նշանակություն ունեցող թանկարժեք իր և նվիրաբերում են վերոնշյալ գեներալին, որպեսզի ապագայում ունենան նրա աջակցությունը։ Եվ 18 միլիոն դոլարը իզուր վարի է գնում։ Հետաքրքիրն այն է, որ նվերը գեներալին է փոխանցվում ռուսաստանաբնակ, ծագումով հայ, ոմն գործարարի միջոցով, ում նկատմամբ Ռուսաստանի հարկային ծառայությունը ունի խոշոր չափի չմուծված հարկային պահանջ։ Էս «անուշ ախպերը» 2020-2022 թթ․ ունենալով 11․7 մլրդ ռուբլու շրջանառություն, 6 ՍՊԸ-ների միջոցով, պետությանն ընդամենը մուծել է 320 մլն ռուբլի հարկ ու դեռ համարձակվել է արկածախնդրության մասնակից դառնալ։

Արթուր ՂԱԶԱՐՅԱՆ

Հ․Գ․

Շները հաչում են, քարավանը գնում է։

Դիտվել է՝ 2216

Մեկնաբանություններ